Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
 
                                            Մայիսի 12-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները Սայաթ-Նովայի պողոտայից բերման են ենթարկել 53-ամյա Խաչատուր Խ.-ին, որը մայիսի 5-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					