Հայտնաբերվեց սահմանային անցակետում
15.09.2023 13:43
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս սեպտեմբերի 14-ին, ժամը 03.45-ին, «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 1987 թ. ծնված Արմեն Ս.-ին: Նա 2021 թ. դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Արմեն Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: