Հայտնաբերվեց Բուրաստան գյուղում
15.11.2017 11:37
Հետախուզվողի հայտնաբերում

Նոյեմբերի 14-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Բուրաստան գյուղից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Աննա Մ.-ն, որը նոյեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 2-րդ կետի և 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: