Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Մեծամորում
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները մայիսի 15-ին Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 65-ամյա Արմենակ Ղ.-ին: Նա ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արմենակ Ղ.-ն ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: