Հայտնաբերվեց կանեփանման զանգված․ Դիլիջանի ոստիկանների բացահայտումը
17.09.2020 11:17
Թմրամիջոցի հայտնաբերում
Դիլիջանի ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ քաղաքի Այգեստան փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ թմրանյութ է պահում և օգտագործում: Սեպտեմբերի 15-ին, երեկոյան ժամը 9-ին, Դիլիջանի օղակաձև խաչմերուկից նա կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ծխախոտի տուփ` լցված կանեփանման բույսի մանրացված զանգվածով:
Տղամարդու հայտնածով` հայտնաբերվածն ինքն է պատրաստել վայրաճ կանեփի բույսից, որ օգտագործի:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: