Հետախուզվողը հայտնաբերվեց ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում

Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Մասիսի, Արարատի, Արտաշատի բաժինների և Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայրաքաղաքի հյուրանոցային համալիրներից մեկում հայտնաբերվել և Մասիսի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Գեղամ Ա.-ն, որը հուլիսի 24-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը՝ դրանք իրացնելու նպատակով) և 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը՝ առանց դրանք իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: