Հայտնաբերվեց վետերանների օգնությամբ
07.10.2023 11:29
Հետախուզվողի հայտնաբերում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 10.20-ին, Էրեբունու քրեական հետախույզները, օպերատիվ տվյալները բաժնի վետերանների հետ իրացնելով, Խորենացու փողոցում ձերբակալել են 1971 թ. ծնված Բագրատ Ն․-ին, որը հոկտեմբերի 6-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: