Հայտնաբերվեց Խորենացու փողոցում
20.09.2023 13:11
Հետախուզվողի հայտնաբերում

Սեպտեմբերի 19-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Խորենացու փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 1966 թ. ծնված Գայանե Ս.-ն: Նա 2012 թ. հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
Գայանե Ս.-ն ներկայացվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: