Հայտնաբերվեց Գայ գյուղի հարակից դաշտում
20.11.2017 09:56
Հետախուզվողի հայտնաբերում

Նոյեմբերի 19-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Գայ գյուղի հարակից դաշտում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Գեղամ Հ.-ին, որը օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: