Գողության և գողության փորձի մեղադրանքով պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց
20.09.2022 14:12
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 19-ին Վանաձոր քաղաքի Բանակի փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 28-ամյա Աշոտ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: