Հայտնաբերվեց Գյումրի քաղաքի տնակներից մեկում
21.07.2017 10:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 20-ին, ժամը 12.00-ին, Գյումրի քաղաքի տնակներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Վազգեն Բ.-ն, որը հուլիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: