Հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
21.11.2017 11:17
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 20-ին, ժամը 16.00-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ժամը 17.05-ին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Գուրգեն Մ.-ն, որը հուլիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: