ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ձերբակալվածի խուզարկությամբ 40 փաթեթ թմրանյութ հայտնաբերվեց

Փետրվարի 15-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրիի Երևանյան խճուղում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Մուշի բաժին են տեղափոխել 30-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, և 39 փաթեթ՝ մեթամֆետամինի և մարիխուանայի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր 40 գրամից ավելի քաշով: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, ձեռք է բերել տելեգրամյան ալիքով:
Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: