ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանության փորձի և խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

Սպանության փորձի և խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

Ոստիկանության Էրեբունու և Վաղարշապատի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 21-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 31-ամյա Մխիթար Գ.-ն, որը 2020 թ. մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: