Հայտնաբերվեց իր տանը
30.09.2023 12:29
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, Քանաքեռ-Զեյթունի բաժնի գործընկերների հետ համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 29-ին, ժամը 11.30-ին, Ներքին Շենգավիթի իր տանը հայտնաբերել և Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 1991 թ. ծնված Տիգրան Ա․-ին, որը սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր քրեական օրրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին և 396-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: