Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
 
                                            Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները փետրվարի 24-ին Վիլնյուս-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և գծային բաժին են տարել 63-ամյա Անդրեյ Մ.-ին: Նա 2015 թ. դեկտեմբերի 4-ից ՌԴ Պերմ քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					