Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց կայարանամերձ հրապարակում
29.08.2020 11:39
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 28֊ին «Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 59֊ամյա Ռաֆիկ Ա․֊ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258֊րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: