Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց Ալավերդի քաղաքում
31.10.2022 12:14
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 29-ին Ալավերդի քաղաքի Սանահին սարահարթ 2-րդ թաղամասում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 39-ամյա Արթուր Լ.-ն, որը հոկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 119-րդ (Խոշտանգումը) և 137.1-րդ (Ծանր վիրավորանքը) հոդվածների մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: