Գողության մեղադրանքով պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց Արագածավանում
04.03.2024 09:35
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 1-ի ժամը 23.30-ին Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի գերեզմանատան հարակից տարածքում հայտնաբերել և Տաշիրի բաժին են տեղափոխել 37-ամյա Ռադիկ Ծ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: