Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Պուշկինո բնակավայրում
07.04.2023 12:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 6-ին Պուշկինո բնակավայրում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 35-ամյա Խաչատուր Հ.-ն, որը ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: