Հետախուզվողը հայտնաբերվեց Աշտարակում
16.05.2022 11:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 14-ին Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցից բերման է ենթարկվել 46-ամյա Գուրգեն Ա.-ն որը ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Նա ներկայացվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: