Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատում
18.03.2022 12:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 17-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 52-ամյա Արմինե Գ.-ն, որը 2018 թ. մայիսի 28-ից Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: