1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերեցին 27-ամյա երիտասարդին և գողոնը

Ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերեցին 27-ամյա երիտասարդին և գողոնը

Ապրիլի 28-ին, ժամը 06.15-ի սահմաններում, Տավուշի մարզի 55-ամյա մի բնակչուհի զանգել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ անհայտ անձը մտել է իր տուն, հայերեն լեզվով ասել, որ թուրք է, ինչից ինքը վախեցել է:
Նշված հասցե մեկնած ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողներին կինը հայտնել է, որ անհայտ անձը ժամը 04.00-ի սահմաններում մուտք է գործել իր տուն, կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել իր հետ, ապա ձեռքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչից հետո գողացել է ոսկյա և արծաթյա մեկական մատանի և մեկ զույգ ոսկյա ականջօղ ու ասել, որ ադրբեջանցի է, ոչ մեկին եղածի մասին չասի, ինքը պարբերաբար գալու է, ինչից հետո դիմել է փախուստի:
ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 10.45-ին, հայտնաբերվել, ձերբակալվել և Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Դովեղ բնակավայրի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Բաժնում նա խոստովանել է, որ ինքն է կատարել վերը նշված հանցագործությունը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են հափշտակված զարդերը:
27-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: