1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարություն Ներքին Շենգավիթում. կասկածյալը հայտնի է

Դանակահարություն Ներքին Շենգավիթում. կասկածյալը հայտնի է

Սեպտեմբերի 5-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Արամ Օ.-ն: Ժամը 02.05-ին կրկին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1965 թ. ծնված Առաքել Ա.-ին, որը հայտարարել է, որ իրենց փողոցում դանակահարվել է:
Ժամը 04.50-ին, հիվանդանոցից կրկին հաղորդում է ստացվել՝ «ձախ ազդրի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Գառնիկ Խ.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է վիճաբանության ժամանակ:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, Ներքին Շենգավիթի 6-րդ և 13-րդ փողոցների խաչմերուկում հիշյալ անձանց մարմնական վնասվածքները պատճառել է 1990 թ. ծնված Հարություն Գ.-ն՝ իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով: Պարզվել է նաև, որ Հարություն Գ.-ն ժամը 04.10-ին «Զվարթնոց» դանավակայանից Երևան-Մոսկվա չվերթով լքել է ՀՀ տարածքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հարություն Գ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: