1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայր ու որդի դանակահարվել էին. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը

Նոյեմբերի 18-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտից» ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ ստացվեց: Որովայնի առաջնային պատի կտրած-ծակած, թափանցող վերքով իրենց մոտ էր տեղափոխվել Քանաքեռի 45-ամյա մի բնակիչ: Նրա հայտնածով՝ վնասվածքը ստացել էր Քանաքեռի գերեզմանատանն ընկնելու հետևանքով: Րոպեներ անց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել Քանաքեռի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ՝ բազմաթիվ կտրած-ծակած վերքերով։ Նա հայտնել էր, որ մարմնական վնասվածքները ստացել է Քանաքեռում ընկելու հետևանքով: Երիտասարդը «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» տեղափոխված տղամարդու որդին էր։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դեպքից ժամեր անց Քանաքեռի 6-րդ փողոցում ձերբակալել և Քանաքեռ-Զեյթունի բաժին են տարել 18-ամյա մի երիտասարդի: Նա իրավապահներին հայտնել է, որ իր և տուժողների միջև վեճ է ծագել, որի ժամանակ ինքը դանակահարել է նրանց:
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: