1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանգամանքները պարզվում են

Սեպտեմբերի 3-ին, ժամը 03.25-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Սամվել Ե.-ն և հայտնել, որ Հանրապետության հրապարակում վիճաբանություն է, իսկ ժամը 03.28-ին  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Անուշ Պ.-ն և հայտնել, որ մի երիտասարդ իր գրպանից գումար է գողացել և իրեն ծեծի ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը բաժին է ներկայացրել 1990 թ. ծնված Անուշ Պ.-ին և 1977 թ. ծնված Սամվել Ե.-ին, որտեղ պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ին, Վ. Սարգսյան փողոցի թիվ 10 հասցեի մոտ, Սամվել Ե.-ն վիճաբանել է Անուշ Պ.-ի հետ, որի ժամանակ վերջինիս շրջազգեստի գրպանից հանել է 60.000 դրամ, այնուհետև հրաժարվել է հետ վերադարձնել, ձեռքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ միջադեպին ներկա գտնված մի քաղաքացի, մոտենալով Սամվել Ե.-ին, մահակով մի քանի անգամ հարվածել է նրան` պատճառելով վնասվածքներ և հեռացել:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սամվել Ե.-ին հարվածող անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: