Հանգամանքները պարզվում են
Ապրիլի 23-ին, ժամը 18.35-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Քրիստինե  Խ.-ից ահազանգ է ստացվել, Նորքի 9-րդ զանգվածում գործնկերոջն արգելել են նկարահանել, քաշքշել են և ձեռքից վերցրել տեսախցիկը: 
«Ilur.am» կայքի  արտահաստիքային լրագրող Հակոբ  Կ.-ն  հաղորդում է տվել, որ ապրիլի 23-ի ժամը 17.30-ից   18.00-ի սահմաններում, երբ գտնվել է Նորքի 7-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետի մոտ, որտեղ պետք է կայանար Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հանդիպում, անհայտ անձինք քաշքշել են իրեն` թույլ չտալով նկարահանումներ կատարել, այդ ընթացքում  ձախ ձեռքի բութ մատի շրջանում զգացել է ֆիզիկական ցավ, իսկ իր կողմից ճշտված տվյալներով` Աշոտ Պ.-ն  բռունցքով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք: 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					