1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանգամանքները պարզվում են

Հանգամանքները պարզվում են

Հունիսի 8-ին՝ ժամը 00.50-ին, Արարատի մարզի Նորաբաց գյուղի 21-ամյա մի բնակիչ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ հունիսի 7-ին՝ ժամը 22.47-ի սահմաններում, իրեն է զանգահարել մի տղամարդ և պահանջել, որ խոսելու նպատակով հանդիպեն։ Իրենց փողոցում նստել է իրեն զանգահարած տղամարդու ավտոմեքենան, որը զանգահարողը վարել է անհայտ ուղղությամբ։ Պահանջել է, որ մեքենան կանգնեցնի, սակայն վարորդը հրաժարվել է՝ ասելով, որ գնում են անմարդաբնակ վայր՝ խոսելու։ Կրկին հորդորել է կանգնեցնել մեքենան։ Այդ ընթացքում վարորդը մի պահ արգելակել է, ինքն էլ օգտվելով առիթից դուրս է եկել մեքենայից ու քայլել իրենց տան ուղղությամբ։
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ երիտասարդին զանգահարած անձը հանդիսանում է Նորաբաց գյուղի բնակիչ, 1991 թվականին ծնված Աշոտ Մ․-ն, որը ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին։
Կատարվածի հանգամանքները հետաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: