Հետախուզվողը հայտնաբերվեց հանգստյան գոտում
29.11.2021 11:09
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի մարզային վարչության, Մուշի, Կումայրիի և Ախուրյանի բաժինների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 27-ին Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ թաղամասի հանգստյան գոտիներից մեկում հայտնաբերվել և ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել Սպարտակ Ղ.-ն, որը սեպտեմբերի 17-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի մեղադրանքով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: