ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 16-ին ոստիկանության շտաբի պետ Արամ Զաքարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի իրավապահ հարցերով խորհրդատու Ադի Հոլովեյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Արամ Զաքարյանը կարևորեց ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև առկա համագործակցությունը, հատկապես՝ թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հասարակական կարգի պահպանության և այլ ոլորտներում, և շնորհակալություն հայտնեց մշտապես ցուցաբերվող աջակցության համար:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ոստիկանության գործունեության ոլորտում 2015-2017 թվականների բարեփոխումների ծրագրով կատարված աշխատանքները, նախատեսվող միջոցառումները և քննարկվեցին այն հիմնական ուղղությունները, որոնցով դեսպանության անմիջական աջակցությամբ կիրականացվեն մի շարք միջոցառումներ:
Հյուրերի կողմից արվեցին մի շարք հարցադրումներ, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: