Հանդերձարանից գողությունը բացահայտվեց
Օգոստոսի 19-ին, ժամը 14.55-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ օգոստոսի 14-ին Վ. Սարգսյան փողոցի մի հասցեից գողություն կատարած անձը այժմ անվտանգության աշխատակիցների մոտ է:
Կենտրոնականի քրեական հետախույզները նշված հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել մշտական բնակության վայր չունեցող 58-ամյա մի տղամարդու:
Պարզվել է, որ նա ֆիտնես ակումբի հանդերձարանում մի կնոջ պայուսակից գողացել է բջջային հեռախոսը և դրամապանակը, որի մեջ եղել է գումար: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: