ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտեցին խանութի հանդերձարանից կատարված գողությունը

22.05.2019 15:49 Գողություն

Ապրիլի 28-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին էր դիմել մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.00-ին, անհայտ անձը Գայի պողոտայում գործող խանութի հանդերձարանից իր դրամապանակից գողացել է 60.000 դրամ:
Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 21-ին, ժամը 12.00-ին, Ն.Ստեփանյան և Պ.Սաֆյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արթուր Ս.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`