ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանդիպում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության ծրագրի ներկայացուցիչների հետ

Հանդիպում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ  դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ  համագործակցության ծրագրի ներկայացուցիչների հետ
Ապրիլի 25-ին ոստիկանության շտաբում տեղի ունեցավ  հանդիպում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի եւ  ԱՄՆ  դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ  համագործակցության ծրագրի ներկայացուցիչների հետ:
Ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ոստիկանության գործունեության ոլորտում 2013-2014 թվականների բարեփոխումների ծրագիրը: Հանդիպման մասնակիցները  քննարկեցին ծրագրային այն միջոցառումները, որոնց  իրականացումը համակարգի  համար առավել առաջնահերթ ու արդիական  է, եւ որոնց կենսագործումը հնարավոր է հանդիպմանը ներկա միջազգային  կազմակերպությունների աջակցությամբ: 
Հանդիպման  մասնակիցները պարզաբանեցին  բարեփոխումների ծրագրի որոշ դրույթներ, նաեւ  պատասխանեցին  միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին: