1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 26-ին  ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում  էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը, ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Լիանա Ամիրխանյանը, Ճանապարհային ոստիկանության ծրագրային ապահովման և տեխնիկական սպասարկման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Սաֆարյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Կ.Միգարա Օ.Դե Սիլվան, Հայաստանի Հանրապետությունում Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանը, Հայաստանի Հանրապետությունում Համաշխարհային բանկի խմբի պետական կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանը, էլեկտրոնային կառավարման մասնագետներ Թինա Ջորջը և Սեդա Փահլավունին:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից առաջարկվող  ծրագրային այն միջոցառումները, որոնց իրականացումը համակարգի համար ավելի առաջնահերթ ու արդիական են, և դրանց կենսագործումն ու ֆինանսավորումը հնարավոր կլինի իրականացնել միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Ընդհանուր առմամբ ներկայացվեցին 3 միջոցառումներ՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում օպերատիվ կառավարման կենտրոնների ստեղծում,  «Շրջիկ տեսախցիկ» և ԱՊՊԱ պատահարի վերաբերյալ ելակետային տվյալների հավաքագրման ծրագրերի ներդրում:
Քննարկման ամփոփման արդյունքում Համաշխարհային բանկի  ներկայացուցիչները հավաստիացրին, որ կուսումնասիրեն ներկայացված առաջարկները և կփորձեն միջոցներ ձեռնարկել դրանց համատեղ կենսագործման համար: