1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը ՀՀ ոստիկանությունում

ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը ՀՀ ոստիկանությունում

Նոյեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերուիրթին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը և իրավաբանական վարչության պետի տեղակալ Նելլի Մանանդյանը:
Քրիստոֆ Բիերուիրթը կարևորեց այն հսկայական աշխատանքը, որը վերջին տարիներին կատարվել է Հայաստանի Հանրապետությունում փախստականների վերաբերյալ իրավական ակտերում, մասնավորապես, հիշատակվեցին ՀՀ ոստիկանության հետ համատեղ մշակված «Քաղաքացիության մասին» օրենքի մեջ փոփոխությունների նախագիծը, ինչպես նաև «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագիծը, որոնց նպատակն է ՀՀ-ում քաղաքացիություն չունեցող անձանց թվաքանակի կրճատումը:
Քրիստոֆեր Բիերուիրթը գրասենյակի անունից պատրաստակամություն հայտնեց շարունակել հնարավորինս աջակցել ՀՀ-ին` վերոհիշյալ ոլորտում լուծելու փախստականների հետ կապված խնդիրները:
Հանձնակատարի ներկայացուցիչը նաև երախտագիտություն հայտնեց ՀՀ ոստիկանությանը` սիրիահայերի հետ կապված հարցերին գրագետ և արագ լուծում տալու համար:
Արթուր Օսիկյանը հյուրին պարզաբանեց ոստիկանության կողմից ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով սիրիահայերին համապատասխան փաստաթղթեր տրամադրելու ընթացակարգերը:
Պատասխանելով Քրիստոֆ Բիերուիրթի հարցին` ՀՀ ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ սիրիահայերի մասնակցությամբ իրավախախտումներ դեպքեր չեն արձանագրվել:
Քրիստոֆ Բիերուիրթը նշեց, որ սիրիահայերին իրավական աջակցություն ցուցաբերելու համար փոքրիկ ձեռնարկ ստեղծելու անհրաժեշտություն կա: Ի պատասխան` Արթուր Օսիկյանը տեղեկացրեց, որ սիրիահայերի հիմնախնդրի հենց սկզբից ՀՀ նախագահի գլխավորությամբ ստեղծվել է խորհուրդ, որի անդամ է նաև ինքը: Այդ խորհուրդը զբաղվում է սիրիահայերի խնդիրներով, այդ թվում և իրազեկման ապահովմամբ, սակայն ավելորդ չհամարեց նաև նման ձեռնարկի ստեղծումը:
Հանդիպման մասնակիցները նշեցին փոխհամագործակցության կարևորությունը` ինչպես ՀՀ ոստիկանության ծառայողների ուսուցողական այցերի, այնպես էլ արտասահմանյան երկրների լավագույն փորձը ՀՀ-ում ներկայացնելու համար օտարերկրյա փորձագետների Հայաստան այցելությունների համատեքստում: