Հանդիպում քաղաքացիների հետ

Ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն՝ մարտի 2-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքում ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Փափախչյանը հանդիպում կունենա քաղաքացիների հետ: