Հանդիպում քաղաքացիների հետ
16.02.2021 09:09
Հայտարարություն

Ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն՝ փետրվարի 16-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության շենքում ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Փափախչյանը հանդիպում կունենա քաղաքացիների հետ: