ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանդիպում ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

01.06.2018 19:16 Պաշտոնական
Հանդիպում ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 1-ին ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ընդունեց ձերբակալվածների պահման վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Հերմինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։
Անդրադառնալով ձերբակալվածների պահման վայրերում պահվող անձանց նյութակենցաղային պայմանների բարելավման եւ պահման խնդիրներին՝ Հովհաննես Քոչարյանը նշեց, որ դիտորդական խմբի եւ ոստիկանության համագործակցության արդյունքում արձանագրվել են մի շարք դրական փոփոխություններ, որոնք կրելու են շարունակական բնույթ։
Իրենց հերթին փաստելով դրական փոփոխությունները՝ դիտորդները նշեցին, որ շարունակելու են ոստիկանության հետ սերտ համագործակցությունը։
Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս։