1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշխատանքային հանդիպում ճանապարհային ոստիկանության ղեկավարության և ստորաբաժանումների պատասխանատուների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

03.11.2014 19:27 Միջոցառումներ
Աշխատանքային հանդիպում ճանապարհային ոստիկանության ղեկավարության և ստորաբաժանումների պատասխանատուների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ճանապարհային ոստիկանության ղեկավարության և ստորաբաժանումների պատասխանատուների հետ։
Ոստիկանության պետն անդրադարձավ ծառայության արմատական բարեփոխման ծրագրի իրականացման ընթացքին, ապա խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց աշխատանքային ու կատարողական կարգապահության ամրապնդման և մասնագիտական գիտելիքների մշտական կատարելագործման խնդիրներին։
Ոստիկանության պետը առանձնակի կարևորեց վարորդների հետ շփումների որակական բարելավման, քաղաքացիներից ստացվող դիմումներին ու բողոքներին հրատապ արձագանքելու, համաքաղաքացիներին հարկ եղած դեպքում համակողմանի օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ ճանապարհային ոստիկանության բարեփոխումը պետք է ակնհայտ լինի բոլոր առումներով՝ սկսած նոր որակի գիտելիքներից ու աշխատաոճից, մինչև ճանապարհային ոստիկանի նոր կերպար, ողջ ծառայության համալիր բարեփոխում, որն ակնկալում և պահանջում է հասարակությունը։
Խորհրդակցության ավարտին ըստ բարեփոխումների ժամանակացույցի տրվեցին կոնկրետ հանձնարարականներ։