1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը գոհունակություն հայտնեց Եվրոպայի Խորհրդի հետ սերտ համագործակցության կապակցությամբ և նշեց, որ գործընկերությունը դրական արդյունքներ է արձանագրել հասարակական կարգի պահպանման, թրաֆիքինգի, կիբերհանցավորության դեմ պայքարի և մի շարք այլ ոլորտներում: Մասնավորապես, աշխատանքի առաջավոր փորձի յուրացման նպատակով կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ, հրատարակվել են ուսումնական ձեռնարկներ և այլն:
Նատալիա Վուտովան նշեց, որ Հայաստանի Հանրապետության հետ Եվրոպայի Խորհրդի համագործակցությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա, իսկ ներկայումս գործընկերությունն ավելի դինամիկ է: Ինչ վերաբերում է ոստիկանության գործունեությանը, ապա ակնհայտ է ոստիկանության դերի փոփոխությունը կոռուպցիայի, ընտանեկան բռնությունների դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում:
Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ ոստիկանության որդեգրած քաղաքականության արդյունքներն արդեն իսկ արտահայտվում են ոստիկանության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքի փոփոխությամբ, իսկ ինչ վերաբերում է ընտանեկան բռնությունների դեմ պայքարին, ապա համապատասխան օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, երկու ամսվա ընթացքում արձանագրվել է այդպիսի շուրջ 400 դեպք, և աշխատանքն այդ ուղղությամբ ողջ ծավալով շարունակվում է:
Նատալիա Վուտովան հավաստիացրեց, որ Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը և աջակցությունը ոստիկանությանն իր քաղաքականության իրագործման ուղղությամբ կշարունակվի ու կխորանա:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: