1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանդիպում ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հանդիպում ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրին, ավագ խորհրդական Աննա Լունդբլանդհին և խորհրդական Այդար Բոտագարովին:
Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային հարաբերությունների վարչության պետ Հովհաննես Պողոսյանը, ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ Վարդան Հարությունյանը և ԱԳՆ ներկայացուցիչ Մայա Մարտիրոսյանը:
Հովհաննես Քոչարյանը կարևորեց եվրոպական կառույցների հետ համագործակցությունը մամուլի ազատության ապահովման, լրագրողների գործունեությանը խոչընդոտող հանգամանքների բացառման, ոստիկանության համապատասխան ծառայությունների և լրատվության միջոցների փոխգործակցությունն ամրապնդելու ուղղությամբ:
Ալեմ Դեզիրն անդրադարձավ զանգվածային միջոցառումների ժամանակ լրատվության միջոցների ներկայացուցիչների ազատ ու անվտանգ աշխատանքի ապահովման խնդիրներին:
Հյուրերին, մասնավորապես, հետաքրքրում էր հասարակական կարգի ապահովմանն ուղղված միջոցառումների ընթացքում լրագրողների անվտանգության և անհամաչափ միջոցներ կիրառած իրավապահների պատասխանատվության հարցը:
Հայկական կողմը ներկայացրեց համապատասխան վիճակագրություն, վերլուծվեցին կոնկրետ դեպքեր ու իրավիճակներ, բերվեցին փաստեր ու թվեր օրինազանցության նման դեպքերի իրավական գնահատման ու հետագա ընթացքի վերաբերյալ:
Հյուրերը կարևորեցին այդ ոլորտում հետագա բարեփոխումների անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնեցին հայ գործընկերների համար կազմակերպելու սեմինարներ, դասընթացներ, ապահովելու փորձագետների փոխանակում և այլն:
Հայկական կողմը, նշելով, որ սեմինարների, կլոր սեղանների, հանդիպումների միջոցով ոստիկանությունը մշտապես գործակցում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, հույս հայտնեց, որ այն ավելի արդյունավետ կդառնա եվրոպացի գործընկերների աջակցության դեպքում:
Հանդիպումն անցավ կառուցողական փոխըմբռնման մթնոլորտում: