Հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց պաշտպանության նախարարին կից բարձրագույն սպայական խորհրդի անդամ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանին, ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության ավագ սպա Արթուր Մուսայելյանին և գլխավոր ռազմական տեսչության ներկայացուցիչ Արթուր Հարությունյանին:
Քննարկվեցին սեպտեմբերի 11-ից 14-ը կայանալիք «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժության մանրամասները:
Ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանն ու ոստիկանության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ Կարեն Ներսիսյանը ներկայացրին ոստիկանության ստորաբաժանումների պատրաստվածությունը:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը խոսեցին պատերազմական իրավիճակում տարբեր գերատեսչությունների համակարգված գործողությունների ու համագործակցության մասին:
Վալերիյ Օսիպյանը կարևորելով բոլոր գերատեսչությունների համար արդյունավետ զորավարժության անցկացումը՝ վստահեցրեց, որ ոստիկանությունը իր առջև դրված ցանկացած առաջադրանք ու խնդիր կկատարի ճշգրիտ և ժամանակին:
Հանդիպմանը քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: