ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց ԵԱՀԿ Քարտուղարության Անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի վարչության Ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ղեկավարի տեղակալ Թորսթն Շտոդիկի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Վարդան Եղիազարյանը մանրամասն ներկայացրեց ԵԱՀԿ հետ համատեղ իրականացված ծրագրերը, համայնքային ոստիկանության մոդելի ներդրման, ոստիկանության կրթական համակարգի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, արձանագրված դրական արդյունքները, ինչպես և մի շարք առաջարկներ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:
Կարևորելով ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը՝ Թորսթն Շտոդիկը համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ-ն կշարունակի իր աջակցությունը ՀՀ ոստիկանությանը, իսկ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի և կզարգանա:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
ԵԱՀԿ պատվիրակության այցի ընթացքում հանդիպումներ եղան ՀՀ ոստիկանության մի շարք ստորաբաժանումներում: