ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանդիպում «Պայքար կազմակերպված հանցավորության դեմ Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագրի շրջանակներում

Եվրոպական Միության և Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող «Պայքար կազմակերպված հանցավորության դեմ Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագրի շրջանակներում մայիսի 23-ից 24-ը Երևանում կազմակերպվել էր հանդիպում, որին մասնակցում էին Եվրոպոլի, Ֆրանսիայի և Մոլդովայի Հանրապետությունների, Իսպանիայի Թագավորության, Վրաստանի, Ռումինիայի և Հայաստանի Հանրապետությունների ներկայացուցիչները:
Հանդիպման նպատակն էր քննարկել գործընկեր երկրների հետ համագործակցության զարգացման հնարավորությունները քրեական սպառնալիքների դեմ պայքարի եվրոպական հարթակի շրջանակներում (EMPACT), ինչպես նաև ամրապնդել գործընկեր երկրների ինստիտուցիոնալ գիտելիքները:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը: Ողջունելով ներկաներին՝ նա կարևորեց միջազգային գործընկերությունը հանցավորության դեմ պայքարում՝ նշելով, որ ՆԳՆ ոստիկանությունը բարձր է գնահատում նման միջոցառումների անցկացումը:
Այնուհետև ելույթով ունեցավ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ Ռաֆայել Պողոսյանը: Նա հանգամանալից ներկայացրեց Հայաստանում քրեածին իրավիճակը, անդրադարձավ նաև միջազգային համագործակցությանը՝ ներկայացնելով անդրազգային հանցավորության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարը:
Ելույթներով հանդես եկան նաև Եվրոպոլի, Ֆրանսիայի Հանրապետության և այլ երկրների ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: