ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հանդիպում-քննարկում ՆԳՆ ոստիկանության, քննչական կոմիտեի և դատախազության ծառայողների մասնակցությամբ

Օգոստոսի 29-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը։
Ներկա էին պարեկային ծառայության, Ճանապարհային ոստիկանության, Օպերատիվ կառավարման կենտրոնի, Երևան քաղաքի վարչության, Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության ղեկավարները, Երևան քաղաքի դատախազի տեղակալը։
Ներկայացնելով օրակարգային հարցերը՝ Կարեն Հակոբյանը կարևորեց երեք իրավապահ կառույցների համագործակցության ընթացքում ի հայտ եկած խնդիրների քննարկման անհրաժեշտությունը։
Ճանապարհատրանսպորտային պատահարների ուսումնասիրության և վերլուծության վերաբերյալ Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը ներկայացրեց զեկույց։ Անդրադառնալով գործնականում առավել հաճախ հանդիպող իրավիճակային խնդիրներին՝ նա խոսեց դրանց լուծման տարբերակների մասին, արեց առաջարկություններ։
Ծառայողների կողմից ճանապարհատրանսպորտային պատահարների վայրում ձեռնարկվող օրենքով սահմանված անհրաժեշտ միջոցների, մասնավորապես՝ դեպքի վայրը պահպանելիս ծագող խնդիրներին անդրադարձան Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանն ու Ճանապարհային ոստիկանության պետ Նորիկ Սարգսյանը։
Առկա խնդիրների վերացմանն ուղղված հարցերի շուրջ ծավալվեց առարկայական քննարկում։
Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն` ի հայտ եկած խնդիրները կարգավորելու ուղղությամբ պարբերաբար կազմակերպել նման հանդիպում-քննարկումներ։