ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հոկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիան Չանչունին:
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց դեսպանի պաշտոնավարման ընթացքում սերտ համագործակցության համար և հավաստեց, որ արդեն ձևավորված ավանդույթը, ցանկությունն ու ներուժը երկուստեք կնպաստեն գործընկերության հետագա խորացմանը:
Տիան Չանչունը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և բարձր գնահատելով Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ներկայացրեց իր դիտարկումները հասարակական կարգի պահպանման և հանցավորության դեմ պայքարի գործում հայ իրավապահների ձեռքբերումների, աշխատանքում որակական տեղաշարժերի վերաբերյալ, ինչի շնորհիվ Հայաստանն այսօր աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է:
Անդրադառնալով ոստիկանական ոլորտում համագործակցության խնդիրներին՝ դեսպանը համոզմունք հայտնեց, որ հետագայում էլ կարվի ամեն ինչ գործընկերային հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: