1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում

Օգոստոսի 3-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության ներքին անվտանգության հարցերով կցորդ պարոն Էրվե Ժամեին (նստավայրը՝ Վրաստան):
Ողջունելով հյուրին՝ Արմեն Մկրտչյանը կարևորեց հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն ու բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի ՆԳ նախարարության միջև առկա փոխգործակցության բարձր մակարդակը:
Էրվե Ժամեն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նույնպես կարևորեց երկու բարեկամ ժողովուրդների սերտ հարաբերությունները։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, մասնավորապես՝ նորաստեղծ պարեկային ծառայության գործունեությունը և գործառույթները: Քննարկվեցին ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի ՆԳ նախարարության տարեկան գործողությունների ծրագիրը, համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։