ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հանդիպում իրավապահ մարմիններում աշխատող կանանց հետ

16.03.2022 15:32 Միջոցառումներ

Մարտի 15-ին Երևանում տեղի ունեցավ իրավապահ մարմիններում աշխատող կանանց հետ հանդիպում, որը կազմակերպել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Հանդիպմանը բացման խոսք ասաց ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին։ Նա ներկայացրեց հանդիպման նպատակն ու բանախոսներին։
Ողջույնի խոսք ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, որը կարևորելով հանդիպումը՝ արդյունավետ քննարկումներ մաղթեց ներկաներին։
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն իր խոսքում ներկայացրեց կանանց ներգրավվածությունը ոստիկանության համակարգում և կարևորեց նրանց աշխատանքն ինչպես ոստիկանության տարբեր ծառայություններում, այնպես էլ իրավապահ կառույցի ղեկավար պաշտոններում։
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը խոսեց քննչական մարմիններում կանանց ներգրավվածության մասին։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանատանը՝ ցուցաբերվող աջակցության համար։
Բանախոսներ՝ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը, այլ գերատեսչությունների պաշտոնատար կին ներկայացուցիչները և միջազգային փորձագետները խոսեցին աշխատանքի և անձնական կյանքի համատեղման, կին առաջնորդ լինելու, կին սպաների մասին սոցիալական ընկալման և այլ թեմաների շուրջ։
Հանդիպմանը դատախազության, ԱԱԾ, ոստիկանության, քննչական կոմիտեի, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչ կանանց մասնակցությամբ կայացան ակտիվ քննարկումներ։