1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական հանդիպումը լրագրողների հետ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական հանդիպումը լրագրողների հետ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նոյեմբերի 20-ին  ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը լրագրողներին ներկայացրեց 2014 թվականի տասը ամիսներին Երեւանում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունն ու  դրանց կանխարգելման ուղղությամբ ոստիկանության կատարած աշխատանքները:
Անցած տասը ամիսներին Երեւանում արձանագրվել է 1137 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է՝ 54, տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստացել՝ 1502 մարդ: Նշված ժամանակահատվածում հանրապետություն է ներկրվել 29395 տրանսպորտային միջոց՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 3548-ով ավելի, հանգամանք, որն իր հերթին առաջացրել է երթեւեկության որոշակի ծանրաբեռնվածություն, արդյունքում՝ նաեւ պատահարների աճ:
Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը տեղի է ունենում  սահմանված արագությունը գերազանցելու, միմյանց չզիջելու, մեքենան ոչ սթափ վիճակում վարելու հետեւանքով:
Ինչպես նշեց Արսեն Արշակյանը, ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում են մայրաքաղաքի երթեւեկին առնչվող խնդիրները՝ իրականացնելով մի շարք համալիր միջոցառումներ:
Անցած տասը ամիսներին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար կազմվել է 86554 արձանագրություն: 3468 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության  հատուկ պահպանվող տարածք:
Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ հայտնաբերելու ուղղությամբ իրականացվել է  30 հատուկ միջոցառում, որոնց արդյունքում հայտնաբերվել են ոչ սթափ վիճակում  տրանսպորտային միջոց վարող 485 վարորդ, համապատասխան փաստաթղթեր եւ կատեգորիա չունեցող կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականցնող 315 մեքենա տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:
Արսեն Արշակյանը պատասխանեց  նաեւ լրագրողների հարցերին: