1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանձնել են զենք-զինամթերք

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 22-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Մերի քեյ» գրասենյակի մոտ` ծառի տակ, զինամթերք է թողնում, որը պատկանում է իր ազատամարտիկ հորը:
Մեկնած օպերատիվ խումբը Ազատության պողոտայի թիվ 13/2 հասցեի մոտ` ծառի տակ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակներ, որոնց մեջ առկա էին 5.45 մմ տրամաչափի 309 փամփուշտ, անհայտ տեսակի 2 նռնակ,  նռնակի 2 պայթուցիչ, 4 դետոնացիոն պայթուցիչ,  ինքնաձիգի 2 փամփշտակալ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 49 փամփուշտներով:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
 
***
 
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 22-ին, ժամը 21.00-ին, բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Մարատ Հ.-ն և կամովին հանձնել «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, 5.45 մմ տրամաչափի 178 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ, որը հայտնել է, որ նշված զինամթերքը իր հետ բերել է Արցախյան պատերազմին մասնակցելու ժամանակ, պահել է տան նկուղում ու մոռացել դրանց մասին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***
 
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 22-ին, ժամը 17.45-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի մասնակից է և այնտեղից իր հետ բերած զենքը թողել է Թալին քաղաք մտնող ավտոճանապարհի մոտի սպասասրահի հետնամասում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաշեն կրակող սարք:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
 
***
 
Հունվարի 22-ին, ժամը 18.30-ին, 1960 թ. ծնված  Գյուլնարա Կ.-ն ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք, հակահետևակային 2 ական, լուսարձակող սարք, 5,6 մմ տրամաչափի` 6,   5,45 մմ տրամաչափի 63 և 20 տրամաչափի 2 փամփուշտներ ու հայտարարել, որ հանձնված զենք-զինամթերքը ձեռք է բերել 1990-1994 թթ. ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ-ում` մարտական գործողություններին մասնակցեու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: